ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:
Ողջունելով հյուրին` Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու ծրագրերը:
Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում նաև Ուկրաինայում հայ համայնքի և Հայաստանի Հանրապետությունում ուկրաինական համայնքի հիմնախնդիրներին: Մասնավորապես հարց բարձրացվեց «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» շրջանակներում Ուկրաինայում պահպանվող լեզուների շարքում հայոց լեզուն ընդգրկելու մասին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում համատեղ աշխատանքներ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի հայ համայնքի օրեր կազմակերպելու մասին: