21 ապրիլի 2011 - 15:32 AMT
Ռոբերտ Արզումանյանի թիմը Լեհաստանի առաջնությունում հաղթել է «Գուրնիկին»

Լեհաստանի առաջնության 23-րդ տուրում «Յագելոնիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, իր դաշտում հաղթել է «Գուրնիկին»: Թիմը հավաքել է 41 միավոր և 2-րդ տեղն է գրավում մրցաշարային աղյուսակում: Առաջատարը 44 միավորով «Վիսլան» է:

Հաջորդ խաղը «Յագելոնիան» կանցկացնի արտագնա «Պոլոնիայի» հետ, խաղը տեղի կունենա ապրիլի 30-ին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: