ՎՏԲ-Հայաստան Բանկն իր մեծ մասնաճյուղային ցանցի միջոցով հաջողությամբ իրականացնում է բոլոր տեսակի վարկավորումներ, այդ թվում և ավտովարկավորում:
Բնակչության նշանակալի մասի, մասնավորապես ավտոսիրողների և ավտոմեքենաների սեփականատերերի Բանկի հանդեպ հավատարմության մակարդակի բարձրացման և առաջնային շուկայից նոր մեքենաների ձեռք բերման հարցում իրենց հնարավորությունների ընդլայնման նպատակով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն և «Մուրան» ընկերությունը ձեռնամուխ եղան ավտովարկավորման համատեղ բացառիկ ակցիայի իրականացմանը, որի շրջանակներում ընկերության ավտոսրահներում նոր ավտոմեքենա ձեռք բերելիս գործում է 10 տոկոս կանխավճար:
Ակցիան գործելու է մինչև հունիսի 30-ը: Ակցիայի շրջանակներում ֆիզիկական անձանց վարկավորումը կիրականացվի առավել հարմարավետ պայմաններով` կանխավճար սկսած 10 տոկոսից (բացառիկ առաջարկ), վարկի գումարը` 1 մլն. դրամից մինչև 15 մլն. Դրամ, տարեկան տոկոսադրույքը սկսած 14 տոկոսից, վարկի ժամկետը` 12-ից 60 ամիս:
Վարկը տրամադրվում է հետևյալ մակնիշի ավտոմեքենաների ձեռբերման համար` Ford, Volvo, Land Rover, Renault, Nissan, Infinity, Peugeot, Chevrolet, ինչպես նաև ռուսական արտադրության ավտոմեքենաներ ԳԱԶ, ՊԱԶ և ՈՒԱԶ :
Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն, Արտակ Խաչատրյանը նշել է,- «Ֆիզիկական անձանց վարկավորումը հանդիսանում է Բանկի գործունեության կարևորագույն ուղղղություններից մեկը: Ավտովարկավորման շուկայում այդ ուղղության զարգացման և աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով մեր Բանկը իր գործընկեր «Մուրան» ընկերության հետ մշակեց վարկային պայմանների հատուկ փաթեթ, որի շնորհիվ մեքենայի ձեռքբերումը հենց ավտոսրահից հաճախորդի համար կդառնա էլ ավելի շահավետ», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: