21 ապրիլի 2011 - 16:15 AMT
Երևանում քննարկում են Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը հակազդելու մեթոդները

Երևանում աշխատանքն է սկսել «Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն ու հակազդեցության ուղղությունները» գիտաժողովը, որի կազմակերպիչներն են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Արմատ» ակումբը: Ինչպես լրագրողներին է հայտնել «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, ադրբեջանա-թուրքական քարոզչությանը նվիրված ցանկացած գիտաժողով, ցանկացած քննարկում միշտ արդիական է, քանի որ հայկական կողմը մշտապես է բախվում Ադրբեջանի ու Թուրքիայի վարած հակահայկական քարոզչության հետ: «Գիտաժողովը խորհրդանշական է, քանի որ մոտենում է ապրիլի 24-ը և մենք պետք է հասկանանք, որ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումը նույնպես որոշակի ջանքեր է պահանջում տեղեկատվական դաշտում»,-ասել է Հարությունյանը:

Հիմնադրամի ղեկավարի խոսքերով, չնայած առկա հոռետեսությանը, հարկ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել տեղեկատվական պագտերազմների ոլորտում: