21 ապրիլի 2011 - 16:18 AMT
Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի իշխանությունները միայն քաղաքական երկխոսության իմիտացիա են անում

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, հայկական իշխանությունները երկրում չեն իրականացնում քաղաքական երկխոսություն, այլ միայն դրա նմանակում են անում: Այդ մասին նա հայտարարել է Հայաստանում քաղաքական երկխոսության խնդրին նվիրված քննարկման ժամանակ, որը կազմակերպել էին Ազգային մամուլի ակումբը և ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը: Նա նշել է, որ իշխանությունները «Ժառանգության» հետ երբեք երկխոսություն չեն վարել, որի օրինակը Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքն է, որում հաշվի չեն առնվել կուսակցության առաջարկները: Մարտիրոսյանը նաև հավելել է, որ ցանկացած քաղաքական երկխոսություն պետք է թափանցիկ լինի և հասարակությանը պետք է հայտնի լինեն դրա նպատակները:Իր հերթին, ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը նշել է հասարակության հետ քաղաքական ուժերի երկխոսության կարևորությունը: Նա նաև հավելել է, որ քաղաքական երկխոսությունն անհրաժեշտ է երկրին վնաս չտալու համար: