Ամերիաբանկը Apple Store-ում ներկայացված առաջին հայկական բանկն է: Համաձայն իր ռազմավարությամբ ամրագրված քաղաքականության` Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ իրականացնել ինովացիաների ներմուծման, առաջադեմ տեխնոլոգիական միջոցների զարգացման ուղղությամբ:
Բանկի հերթական ինովացիան այս անգամ հնարավորություն է ընձեռում ամենուր հասանելի լինել Բանկի վերաբերյալ տեղեկատվությանը` iPhone տեսակի հեռախոսի միջոցով:
Պարզապես բեռնելով Apple Store-ում Ամերիաբանկի ծրագիրը (Application)` հնարավոր է ծանոթանալ Բանկի նորություններին, փոխարժեքներին, առաջարկվող ծառայությունների փաթեթին և տրամադրման պայմաններին, մասնաճյուղերի և բանկոմատների հասցեներին: Միաժամանակ հնարավորություն է ստեղծված ինտերակտիվ քարտեզի միջոցով արագ կողմնորոշվել անհրաժեշտ բանկոմատի կամ մասնաճյուղի հասցեի փնտրման հարցում:
Ներկայումս տարվում են աշխատանքներ մոտ ապագայում ներկայացված հիմքի վրա Mobile Banking-ը զարգացնելու ուղղությամբ, որը հաճախորդների համար գործարքների կատարման հնարավորություն կստեղծի իրենց անձնական iPhone հեռախոսներից: