21 ապրիլի 2011 - 17:34 AMT
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է իր երկրի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակում

Ամերիկյան «ESPN The Magazine» ամսագիրը հրապարակել է 182 հոգուց կազմված ցուցակ, որոնք առավել բարձր աշխատավարձ են ստանում իրենց երկրի մարզիկների շարքում:Վարկանիշի մեջ մտել է նաև Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ցուցակի համաձայն նա ստանում է տարեկան 360 հազար դոլար, հաղորդում է terrikon.com-ը:

22-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Շախտյորի» հետ 2010-ի օգոստոսին և ակումբի համար արժեցել 7.5 մլն դոլար: