21 ապրիլի 2011 - 17:36 AMT
ԱՄՆ-ն պատրաստ է 25 միլիոն դոլար հատկացնել լիբիացի ընդդիմադիրներին

Օբամայի վարչակազմը պատրաստ է 25 միլիոն դոլար հատկացնել լիբիական ընդդիմության Ազգային անցումային խորհրդին (ԱԱԽ): Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել է դա ապրիլի 20-ին և մտահոգություն հայտնել Սիրիայում դեմոկրատական բողոքների մասնակիցների զոհերի թվի աճի կապակցությամբ:

Քլինթոնն ընդգծել է, որ օգնության փաթեթի մեջ սպառազինությունը չի մտնում, և ԱՄՆ-ն պատրաստ չէ ապստամբներին «չլրացված կտրոն» հանձնել, այսինքն` երաշխավորել անսահմանափակ աջակցությունն ԱԱԽ-ին:

Սակայն օգնություն ցուցաբերելու մասին որոշումը զգալի առաջընթաց է լիբիական ընդդիմության լայն շրջանակները միավորող կազմակերպությանն աջակցելու գործում: Այդ ընդդիմությունը, Քլինթոնի խոսքով, «սեփական բանակին է օժանդակում» ընդդեմ Մուամար Քադաֆիի «դաժան հարձակումների»:

ԱՄՆ կողմից լիբիական ապստամբներին ուղղվող օգնությունը կներառի բժշկական նշանակության առարկաներ, համազգեստ, կոշիկ, պաշտպանական հագուստ և ռադիոկայաններ: