21 ապրիլի 2011 - 18:17 AMT
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հիշել է ադրբեջանցիների ոչնչացրած Հին Ջուղայի խաչքարերի մասին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան երկօրյա այցով մեկնել է Նախիջևանի ինքնավար հանրապետություն, հայտնում է «Ազադլիգ» ռադիոկայանը:

Այցի ժամանակ նա հանդիպել է ինքնավարության ղեկավար Վասիֆ Տալիբովի հետ: Հանդիպման թեման ժողովրդավարության մակարդակն ու մարդու իրավունքներն են:

Բացի այդ, դեսպանը հետաքրքրվել է տարածաշրջանի հուշարձանների պահպանության վիճակով՝ ներառյալ Հին Ջուղայի խաչքարերը:

«Շատ ափսոս, որ ես չկարողացա այցելել Ջուղա և տեսենլ այդ հին գերեզմանոցը, սակայն, ես հայտնեցի իմ այդ կարծիքը պարոն Տալիբովին և հուսով եմ, որ հաջորդ այցելության ժամանակ կկարողանամ դա անել, այդ հուշարձանները մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Մենք բոլոր հուշարձանները պահպանելու կողմնակիցներ ենք»,-ասել է նա: