Ապրիլի 21-ին Ստամբուլում մեկնարկեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Առաջին մրցութային օրը Հայաստանի հավաքականից ելույթ ունեցան չորս մարզիկներ:
Հովհաննես Դավթյանը մինչև 60կգ քաշային կարգում առաջին մենամարտում հաղթեց սլովակ Մատջազ Տրբովչիին, այնուհետև զիջեց Բետկիլ Շուկվանիին (Վրաստան), որը հասավ մինչև կիսաեզրափակիչ:
66կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչներ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը պայքարից դուրս մնացին առաջին իսկ մենամարտում` պարտվելով համապատասխանաբար Դմիտրի Շերշանին (Բելոռուսիա) և Դենիս Կոգլովին (Լատվիա):
Կանանցից Գայանե Հարությունյանը (48կգ) հաղթեց Շառլինե վան Սնիսկին (Բելգիա), ապա պարտվեց գերմանուհի Սևերինա Պեսչին:
Ապրիլի 22-ին առաջնությունում հայ ձյուդոիստներից ելույթ կունենա Արտյոմ Բաղդասարյանը (73կգ), նրա մրցակիցը կլինի Ադրիան Նիկոլայե Մերջը (Ռումինիա):