22 ապրիլի 2011 - 11:42 AMT
Դավիթ Նալբանդյան. Ես կորտ կվերադառնամ, երբ ինձ լիովին պատրաստ զգամ

Դավիթ Նալբանդյանը այցելել է գոլֆի մրցաշար, որը տեղի է ունեցել Կորդոբայի «Villa Allende»-ում:

Ինչպես հաղորդում է MundoD-ն, Նալբանդյանն ասել է, որ երկու վիրահատություններից հետո կվերադառնա կորտ այն ժամանակ, երբ իրեն լիովին պատրաստ կզգա: «Ես արդեն մարզումներ եմ անցկացնում, բայց դեռևս չեմ կարող 100 տոկոսով դրսևորել ինձ, այնպես որ չեմ կարող ասել, թե երբ կմասնակցեմ մրցաշարերի»,- ասել է Նալբանդյանը:

Դեռ պարզ չէ, թե կմասնակցի արդյոք Նալբանդյանը Հռոմի, Նիցցայի և Ռոլան Գարոսի մասթերսներին: Դևիսի գավաթի մասին, որտեղ Արգենտինայի հավաքականը քառորդ եզրափակիչում հանդիպելու է Ղազախստանի հավաքականի հետ, թենիսիստն ասել է, որ կփորձի վերականգնվել և օգնել իր թիմին: