«Սերբիայի, Խորվաթիայի ու Կոսովոյի միջև իրավիճակի կարգավորման գործընթացում միայն ԵԱՀԿ-ն է վստահության արժանի, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հարաբերություններում: ԵԱՀԿ-ին չեն կարող փոխարինել ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԵՄ-ն, քանի որ ոչ մեկը չունի տարածաշրջանի նման խորը իամցություն, կապեր ժողովրդների հետ: Ինչ պետք է ինչ-որ բան հորինել, երբ կա ԵԱՀԿ-ն»,-ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն:
Էֆտիմիուն հայտարարել է նաև, որ ԵԱՀԿ-ն միակ ու օպտիմալ հարթակն է Ռուսաստանի երկխոսության համար ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ անվտանգության ապահովման հարցերում: