22 ապրիլի 2011 - 21:05 AMT
Ազգային անվտանգության խորհուրդը քննարկեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը

Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի և «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերը, մաքսային և հարկային բարեփոխումների 2011-2013թթ. ծրագրերը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախքան նիստի օրակարգին անցնելը, նախագահը խորհրդի անդամների անունից նախ շնորհավորել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` Ազգային անվտանգության խորհրդի անդամ նշանակվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք: