23 ապրիլի 2011 - 09:45 AMT
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ` Վրաստանն ավելի շատ կկորցնի, քան ձեռք կբերի, գտնում է փորձագետը

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ` Վրաստանն ավելի շատ կկորցնի, քան ձեռք կբերի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, փորձագետ Թամարա Վարդանյանը: Նրա կարծիքով, Վրաստանը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Նախ, եթե Վրաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա լուրջ վնաս կհասցնի նրա հեղինակությանը երկրի 10% կազմող մուսուլմանական բնակչության աչքում: Երկրորդը` Վրաստանը Թուրքիային դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր: Այդ երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են գրեթե բոլոր ոլորտներում»,- նշել է Վարդանյանը: Փորձագետն ուշադրություն է դարձրել այն բանին, որ վերջին տարիներին թուրք-ադրբեջանական կապիտալն աննախադեպ աճ է գրանցել, ինչն ավելացնում է Վրաստանի կախումն այդ երկրներից: