ԱՄՆ-ում տեղի է ունեցել Վիկ Դարչինյանի ու Յոնի Պերեսի կշռման արարողությունը՝ նրանք ապրիլի 24-ին մրցաշարի շրջանակներում կհանդիպեն ռինգում:
Հայ բռնցքամարտիկը կշռել է 53,4 կգ, իսկ կոլումբացին՝ 53,3 կգ: Բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան սև ձեռնոցներով, այդ մասին է հայտնում fightnews.com-ը:
Նույն օրը Լոս Անջելեսի Nokia Theatre-ում ռինգ դուրս կգան նաև հայ բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանը, Վարդան Գասպարյանն ու Արտ Հովհաննիսյանը: Նրանց մրցակիցները կլինեն Խուան Ռեյեսը (ԱՄՆ), Թրենթոն Թիսուորտը (ԱՄՆ) և Խոսե Ալվարո Լուգոն (Մեքսիկա):