23 ապրիլի 2011 - 11:35 AMT
Հայաստանի ձյուդոյի հավաքականն Անկարայում կմասնակցի World Children’s Games փառատոնին

Ապրիլի 23-ին Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը կմեկնի Անկարա, որտեղ կմասնակցի World Children’s Games առաջին փառատոնին:

Մրցումները տեղի կունենան ապրիլի 27-28-ին և Հայաստանի հավաքականը կներկայացնեն 12 ձյուդոիստներ և չորս մարզիչներ, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունում: Պատվիրակությունը կգլխավորեն ֆեդերացիայի մարզական տնօրեն Անդրանիկ Խաչատրյանն ու փոխնախագահ Դավիթ Խիտարյանը: