Պրոֆեսոր Դոնալդ Հայնցը Կալիֆորնիայի համալսարանից բաց նամակով դիմել է Թուրքիայի կառավարությանը՝ առաջարկելով վերադարձնել Սբ Սոֆիայի տաճարը քրիստոնյաներին: «Ստամբուլը ցանկանում է կամուրջ լինել մշակույթների միջև, սակայն, ես պնդում եմ, որ այն բացառապես թուրքամահմեդական մեգապոլիս է, ի տարբերություն ժամանակակից մեծ քաղաքաների կրոնական բազմազանության: Թեև միգրացիան անցյալում է մնացել, ազգային գիտակցության մեջ տիրում է մոնիզմը: Բռնի մահմեդականացման քաղաքականությունը գերիշխում է բազմամշակութայնության գաղափարի վրա: Եթե Ստամբուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերադարձնեն Սբ Սոֆիան քրիստոնյաներին, դա կլինի խորհրդանշական և բարի կամքի ակտ: «Իսլամը ոչինչ չի կորցնի, եթե թանագարանի վերածված եկեղեցին վերադարձվի նրա իսկական տերերին»,-գրում է Դոնալդ Հայնցը:
Հայնցն ընդգծում է, որ քրիստոնեությունը երախտագիտությամբ կընդունի այդ քայլը, իսկ Ստամբուլը կվերադարձնի բոլոր կրոնների քաղաքի երբեմնի համբավը, գրում է Hurriyet Daily News-ը: