23 ապրիլի 2011 - 12:06 AMT
Ապրիլի 25-ին Կիպրոսի հայ համայնքը երթ կանցկացնի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 25-ին Կիպրոսի հայ համայնքը երթ կանցկացնի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթը, որին կմասնակցեն արքեպիսկոպոս Վարուժանն ու խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, կմեկնարկի Արմենիա փողոցում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտից:

Կիպրոսի հայ համայնքը ձևավորվել է Հայոց ցեղասպանությունից հետո, երբ Կիլիկիայում կոտորածից փրկված հայերն ապաստան գտան Կիպրոսում:

Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ ասվում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ 2015թ. ողջ աշխարհի հայերը կմիավորվեն՝ պահանջելով արդարություն ու հատուցում: Հայտարարության մեջ ասվում է, որ հայերը բողոքում են թուրքական կառավարության դեմ, որը ժխտում է Ցեղասպանության փաստը: