Ապրիլի 23-ին Փարիզի երիտասարդական կազմակերպությունները գիշերը կանցկացնեն Հանրապետության հրապարակում՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես գրում է Nouvelles d`Arménie-ին, միջոցառմանը կմասնակցեն ցեղասպանության պատմաբան Իվ Տերնոնը, միջազգային իրավունքի իրավաբան Սևան Ղարիբյանը, ինչպես նաև «Նաիրի» պարային համույթը: «Ժխտել նշանակում է շարունակել: Առանց արդարության չկա ապագա»,-գրված է լինելու ցուցապաստառներին: