23 ապրիլի 2011 - 12:39 AMT
Հայ Դատ. ԱՄՆ հայ համայնքը թերահավատորեն է վերաբերվում Օբամային և ոչ միայն Ցեղասպանության հարցում

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կասկածում է, որ այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտաբերի «ցեղասպանություն» բառը: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Օբաման չի արտաբերի ցեղասպանություն բառը դրսից քաղաքական ճնշման բացակայության պատճառով»,-ասել է նա՝ հավելելով, որ պետք չէ այդքան բուռն արձագանքել դրան և սպասել նրա ուղերձին: Ըստ Մանոյանի, ԱՄՆ հայ համայնքը թերահավատորեն է վերաբերվում Օբամային և ոչ միայն Ցեղասպանության հարցում, այլ նաև հայ համայնքին վերաբերող այլ հարցերում: Ըստ Մանոյանի, բոլոր այդ հարցերն, անշուշտ, բարդացնում են նախընտրական արշավը, սակայն նա դեռ շանս ունի շտկելու իրավիճակը և կատարելու իր խոստումը: