23 ապրիլի 2011 - 12:40 AMT
«Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչի տոմսերն արդեն վաճառված են

«Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչին, որը տեղի է ունենալու Դյուսելդորֆում, մնացել է մեկ ամսից էլ քիչ, և բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Համերգի կազմակերպիչներն ասում են, որ փառատոնն առաջացրել է ռեկորդային իրարանցում:

Կիսաեզրափակիչ համերգների տոմսեր դեռ կան: «Եվրատեսիլ» մրցույթը Դյուսելդորֆում իսկական բում է ապրում. լեփ լեցուն է ոչ միայն մամլո կենտրոնը, որտեղ հավատարմագրվել են 2500 լրագրողներ ողջ աշխարհից, այլ նաև հանդիսատեսի տեղերը: Ինչպես հաղորդում է գերմանական Quoten Meter հրատարակությունը, եզրափակիչ համերգի համար այլևս տոմսեր չկան, որը տեղի է ունենալու մայիսի 14-ին:

Դեռ մնացել են առաջին կիսաեզրափակիչ համերգի տոմսեր, որը տեղի է ունենալու մայիսի 14-ին ժամը 21:00-ին, իսկ երկրորդ կիսաեզրափակիչը` մայիսի 12-ին ժամը 21:00-ին:

Ընդհանուր առմամբ մրցույթում վաճառվել է 80 հազար տոմս, ինչը գերազանցում է անցյալ տարիների բոլոր տարիների ռեկորդները, հաղորդում է E-news-ը: