23 ապրիլի 2011 - 13:09 AMT
Պատմաբան Ռայմոնդ Կևորկյանը ներկայացնում է «Հայոց ցեղասպանություն. Ամբողջական պատմություն» գիրքը

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Փասադենա քաղաքում տեղի կունենա հայ պատմաբան Ռայմոնդ Կևորկյանի «Հայոց ցեղասպանություն. Ամբողջական պատմություն» գիրքը: Գրքում բերվում են արխիվային փաստաթղթեր, ականատեսների վկայություններ, պարզաբանվում է Հայոց ցեղասպանության տեղը թուրքական ազգային պետության ստեղծման գործում: Հեղինակը նաև դիտարկում է բռնագաղթն ու մեղավորներին դատելու փորձերը: «Այսօր սա ամենաամբողջական գիրքն է 1915թ. Հայոց ցեղասպանության մասին: Ռայմոնդ Կևորկյանը նկարագրում է այն մահվան ուղին, որով անցան 1,5 մլն հայերը Օսմանյան կայսրությունում»,-գրում է Le Monde-ը:

Կևորկյանը պատմություն է դասավանդում Փարիզի Սեն-Դենի համալսարանի Աշխարհաքաղաքականության ֆրանսիական ինտիստուտում, «Նուբարյան» գրադարանի տնօրենն է ու Հայաստանի պատմության մասին գրքերի հեղինակը: Նա նաև «Հայ ընդհանուր բարեգործական միություն՝ պատմության 100 տարի» գրքի հեղինակն է»: