23 ապրիլի 2011 - 14:08 AMT
Փարիզում կցուցադրվի «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին

Ապրիլի 23-ին Հայ ազգային ընդհանուր միությունը կազմակերպում է «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիլմի ցուցադրութունը, որը տեղի կունենա Փարիզում և նվիրված է Հայոց ցեղասպանության 96-ամյակին: Ինչպես գրում է Nouvelles d`Arménie-ին, ֆիլմի համազգային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին:

Ֆիլմը նկարահանել է Մատյե Զեյթինջիօղլուն, այն պատմում է իր կնոջ Աննայի հետ Թուրքիայում անցկացրած մեղրամսի մասին, ուր նրանք մեկնում են Մատյեի հայ պապի՝ Կարապետի հետքերը գտնելու համար: Նրանք ուղևորություն են կատարում ողջ երկրի տարածքով, հանդիպում են մարդկանց հետ, նկարահանումներ են անում: Ֆիլմը ներկայացնում է 1915թ. ողբերգությունը թուրքերի աչքերով:

Ցուցադրությունից հետո տեղի կունենա ֆիլմի քննարկումը, որին կմասնակցի ֆրանսիացի վերլուծաբան Կայծ Մինասյանը: