23 ապրիլի 2011 - 14:25 AMT
Ամեն տարի Ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվում է 10 տոկոսով

Ամեն տարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվում է 10 տոկոսով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա հայտնել է, որ այս տարի թանգարան-ինստիտուտին հաջողվել է ձեռք բերել եզակի ցուցանմուշներ՝ հավելելով, որ չնայած նրան, որ ցուցանմուշները բավականին թանկ են, թանգարանը միջոցներ չի խնայում դրանք ձեռք բերելու համար:

Դեմոյանը հայտնել է նաև, որ թանգարանը համագործակցում է արտերկրի գործընկերների հետ, մասնավորապես Բուդապեշտի Հոլոքոսթի թանգարանի հետ:

Անդրադառնալով թանգարանի խնդիրներին՝ Դեմոյանը նշել է, որ հարկավոր է ընդլայնել թանգարանի տարածքը, քանի որ արխիվների ու ցուցանմուշների համար արդեն տեղը չի հերիքում: