24 ապրիլի 2011 - 10:05 AMT
Արամ Սաֆարյան. Թուրքիան պետք է ընդունի իր անցյալն ու ներողություն խնդրի հայերից

«Թուրքիան առնվազն պետք է առերեսվի ճշմարտության հետ, ընդունի իր անցյալն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից: Թուրքական հանրությունը դեռ լիովին պատրաստ չէ հաշտվել այդ փաստի հետ, սակայն հայ-թուրքական գործընթացի շնորհիվ մենք կարողացանք բարենպաստ դաշտ ստեղծել Հայոց ցեղասպանության քննարկման համար»,-լրագրողներին է հայտնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո: Ըստ նրա կանխատեսումների, առաջիկա տարիներին Թուրքիան հազիվ թե ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն թուրքական հանրության մեջ գնալով ավելի հաճախ կխոսեն Հայոց ցեղասպանության մասին: