24 ապրիլի 2011 - 12:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ոչ մի երկիր չպետք է ժխտի իր պատմությունը, առավել ևս Թուրքիան, որը ձգտում է ԵՄ

Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկները լավ են իրազեկված 1915թ. իրադարձությունների մասին գրքերից ու հայ համայնքից: «Մենք առաջին անգամ ենք Հայաստանում և կարևոր համարեցինք այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելով այդ իրադարձության զոհերի հիշատակին»,-ասել են նրանք PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նրանք կարևորում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, մարսելցի հյուրերը ասել են. «Ոչ մի երկիր չպետք է ժխտի իր պատմությունը, առավել ևս Թուրքիան, որը ձգտում է ԵՄ»:

ՖՈՏՈՇԱՐՔ