Կալիֆորնիայի փոխնահանգապետ Քևին Նյուսոմը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ: Նյուսոմը, խոսելով Ցեղասպանության հետևանքների մասին, նշել է, որ կենդանի մնացած հայերը վտարվել են իրենց սեփական պատմական հայրենիքից: Նա նաև բարձր է գնահատել Կալիֆորնիայի հայերի դերը և ավանդը, որոնք հիմնականում Հայոց ցեղասպանությունից փրկվածների հետնորդներ են, նահանգի մշակութային, սոցիալական, քաղաքացիական և տնտեսական կյանքի զարգացման մեջ:«Այն, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը համընկել է Զատիկի հետ, հատկապես հիշեցրել է մեզ հայ ժողովրդի հսկայական մշակութային ժառանգության կորստի մասին»,- հայտարարել է ANCA Արևելյան բյուրոյի նախագահ Արմեն Կարապետյանը: Նա հիշեցրել է, որ հայերի ունեցվածքը և եկեղեցիները վերածվել են ավերակների կամ կանխամտածված ոչնչացվել են Թուրքիայի կողմից մի քանի տասնամյակների ընթացքում: