«Ճանաչիր քո երկիրը» համահայկական ռազմահայրենասիրական կենտրոնի ուժերով Արցախից 1000 հոգուց բաղկացած խումբ է այսօր ժամանել Երեւանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու անմեղ նահատակների հիշատակին:
«Ճանաչիր քո երկիրը» համահայկական ռազմահայրենասիրական կենտրոնը երիտասարդական նախաձեռնություն է, որը կազմավորվել է վերջերս հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի ղեկավարության որոշմամբ: Կենտրոնի ղեկավարն է Ռուբեն Բաղդիշյանը: