Մինսկում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին Մինսկից հաղորդեց Բելոռուսի հայ համայնքի ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը, ապրիլի 24-ի առավոտյան Մինսկի հայերը հավաքվել էին Ալեքսանդր Նևսկու տաճարի դիմաց, որպեսզի մասնակցեն Զատկի տոնի առթիվ մատուցվող պատարագին: Այնուհետև Մինսկում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները պսակ դրեցին հուշարձան-խաչքարին:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Բելոռուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը: Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառմանն ավելի քան 200 հայ մասնակցեց: