24 ապրիլի 2011 - 20:05 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, ասել է 84-ամյա Արփինե Հայրապետյանը

«Հայերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է 84-ամյա Արփինե Հայրապետյանը Բեյրութից: Նրա խոսքերով, այդ նպատակին հասնելու համար հայերը պետք է բոլոր ջանքերը գործադրեն և Թուրքիայի վրա իրենց մշտական ճնշումով հասնեն իրենց ուզածին: Հայրապետյանը, չնայած իր պատկառելի տարիքին և վատ առողջական վիճակին, ինչի պատճառով ստիպված է եղել տեղաշարժվել հաշմանդամի սայլակով, որոշել է Հայաստան ժամանել և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը հենց ապրիլի24-ին: Նա նշել է, որ Հայաստանում եղել է 1975-ին և այցելել Ծիծեռնակաբերդ:

Արփինե Հայրապետյանը պատմել է, որ նրա ծնողները եղել են Ստամբուլից հարավ-արևմուտք գտնվող Ռոդոստրո բնակավայրից, սակայն նույնպես ցեղասպանության զոհ են դարձել, ու նրա տատիկը և պապիկը մահացել են Դեր Զորի անապատում: Նա նաև ցույց է տվել 1915-ի հունիսի 15ին կատարված լուսանկար, որում պատկերվել է նրա մոր ընտանիքը:

ՖՈՏՈՇԱՐՔ