Քանի որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն այս տարի համընկել է Զատկի տոնի հետ, այս անգամ ապրիլի 24-ին Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում որոշվեց չանցկացնել պաշտոնական ցույց: Փոխարենը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատաղ է մատուցվել:
Ինչպես հայտնում է Պյատիգորսկի հայերի պաշտոնական կայքը, տեղի հայկական եկեղեցում` Զատկի պատարագից հետո, հիշատակման խոսքով հանդես է եկել Մշակույթի կոմիտետի ներկայացուցիչ Լյուդմիլա Տերյանը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: