Ապրիլի 24-ին Թուրքիայի մայրաքաղաքի «Արենա» մարզապալատում տեղի ունեցավ World Children’s Gams փառատոնի հանդիսավոր բացումը: Խաղերի խորհրդանիշն է դարձել Վանա կատուն: Խաղերը անց են կացվում առաջին անգամ, կազմակերպիչն է հանդիսանում Անկարայի քաղաքապետարանը և Թուրքիայի սպորտի նախարարությունը: Հնադիսավոր բացմանը ներկա էր Թուքիայի վարչապետ Էրդողանը:
Խաղերին մասնակցում ենն 90 երկրների 1997-98թթ. ծնված դեռահասներ: Այս միջոցառմանը Հայաստանը ներկայացված է ձյուդոյի հավաքական կազմով թվով 14 մարզիկ, 4 մարզիչ և 2 ղեկավար, ինչպես նաև մեծ թենիսից 2 տղա և 2 աղջիկ իրնեց մարզիչներով: Վաղը ապրիլի 25-ին իրենց ելույթները կսկսեն թենիսիստները, իսկ ձյուդոիստները տատամի դուրս կգան ապրիլի 28-29-ին, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունում: