25 ապրիլի 2011 - 13:05 AMT
Ապրիլի 26-ին Հայաստան է ժամանում Վրաստանի արտգործնախարարը

Ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հայաստան կալցելի Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում նախարներ Էդվար Նալբանդյանը եւ Գրիգոլ Վաշաձեն կքննարկեն նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխեիլ Սաակաշվիլիի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: