Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի մոտ ապրիլի 24-ին հավաքվել են ԱՄՆ հայ համայնքի 5000 ներկայացուցիչներ` բողոքելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման դեմ: Ցույցը կազմակերպվել է ԱՄՆ Արևմտյան բյուրոյի Երիտասարդության հայկական ֆեդերացիայի կողմից: Հավաքվածները մեղադրել են Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ և հիասթափություն հայտնել նախագահ Օբամայի ուղերձի հետ կապված, որում նա խախտել է իր խոստումը և հայերի զանգվածային սպանությունները չի անվանել ցեղասպանություն:
Ակտիվիստ Դրո Գրիգորյանի խոսքերով, հայկական հարցը սկսվել է ոչ թե Ցեղասպանությունից, այլ ավելի շուտ: «ԱՄՆ կառավարությունը նույնպես մեղավոր է, եթե չասել ավելին: Ցեղասպանության հերքումը ոչ միայն արդարության իրավունքի խախտում է, այլ նաև խրախուսում է այլ երկրներին մարդկության դեմ այդ հանցագործության կատարման համար»,- ասել է Գրիգորյանը:
Միջոցառումն ավարտվել է ռեքվիեմով, որը կատարվել է Արևմտյան թեմի աբեղա Պարթև Գուլումյանի հետ, որը խոսել է Զատիկի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրերի եզակի համընկնումի մասին, գրում է Asbarez.com-ը: