Ապրիլի 26-ին ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն անցկացրել է իր առաջին խաղը «Ղազախստանի նախագահի գավաթ» միջազգային մրցաշարի շրջանակներում: Սուրեն Չախալյանի թիմի մրցակիցը եղել է Վրաստանի հավաքականը, որը հաղթել է 3:5 հաշվով:
Առաջինը խաղի հաշիվը բացել են հայ ֆուտբոլիստներն, աչքի է ընկել Վարդան Բակալյանը, մնացած երկու գոլի հեղինակներ են դարձել Էդգար Հարությունյանը և Համլետ Ասոյանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հաջորդ խաղը թիմն անցկացնելու է ապրիլի 27-ին Ուկրաինայի հավաքականի դեմ, որը 2:1 հաշվով հաղթել է թուրք հասակակիցներին:
Առաջին խմբում 3 միավորներով առաջատար են Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները: