Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանն իր սոցիալական ցանցերից մեկում հաղորդել է, որ արդեն Կրասնոդար է վերադարձելՄյունխենից, որտեղ բուժման կուրս էր անցնում:
«Հուսով եմ, որ մոտ ժամանակներս կմիանամ թիմին և կսկսեմ մարզվել բոլորի հետ»,- գրել է Մովսիսյանը:
Ապրիլի կեսերին ֆուտբոլիստը Մյունխեն մեկնեց, նրան անհանգստացնում էր աքիլլեսյան ջղի ցավը:
«Կրասնոդարն» իր մոտակա հանդիպումը կանցկացնի մայիսի 1-ին պետերբուրգյան «Զենիթի» հետ: