27 ապրիլի 2011 - 09:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թուրքիան լոբբիստական խումբ է գործուղել Ֆրանսիա Ցեղասպանության մասին օրենքի ընդունման դեմ

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն ու ԱԳՆ ներկայացուցիչները մեկնել են Փարիզ՝ խանգարելու համար Ֆրանսիայի Սենատին ընդունել Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի ընդունումը նախատեսվում է մայիսի 4-ին:

Օրինագիծը, որը մերժվել է Սենատի սահմանադրական հանձնաժողովի կողմից, նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում և 45 000 եվրո տուգանք Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար: Թուրքական լոբբիստական հանձնաժողովը գլխավորում է իշխող Արդարության ու զարգացման կուսակցության պատգամավոր Յաշար Յակիշը: Պատվիրակության մեջ ընդգրկված են նաև Իսման Կորություրքը, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը 2005-2009թթ.: Ըստ նրա, օրինագծի ընդունումը կվնասի ֆրանս-թուրքական հարաբերություններին, գրում է Hurriyet Daily News-ը:

ՖՈՏՈՇԱՐՔ