27 ապրիլի 2011 - 13:57 AMT
Հայաստանը տրանսպորտի ու կապի ոլորտի խնդիրները մտադիր է լուծել Ռումինիայի օգնությամբ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի Հանրապետության դեսպան Կրինա Ռոդիքա Պրոնարիուին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների գերատեսչությունների միջեւ ակտիվ համագործակցության հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ է եղել նաեւ մարտի 10-11-ը Բուխարեստում կայացած հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին եւ հետագա քայլերին: Նախարար Մ.Վարդանյանը նշել է, որ հետեւողական են լինելու նիստի ընթացքում նախանշված ծրագրերի իրականացմանը, որի նպատակով, մասնավորապես, նախապատեսվում է ստեղծել համապատասխան հանձնաժողով:

Երկուստեք քննարկել են նաեւ տրանպորտի, կապի, մասնավորապես փոստի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը: