2010 թվականին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը (ՀԱՀ) ընդհանուր արժողությամբ 17 674 395 դոլարի ռազմական արտադրանք է արտահանել Ադրբեջան: Տեղեկություններն այն մասին, թե հատկապես ինչ զենք է արտահանվել ՀԱՀ-ից Ադրբեջան 2010թ., չեն հրապարակվում:
2009թ. հարավ-աֆրիկյան ընկերությունները Ադրբեջան են արտահանել 22 515 775 դոլարի արտադրանք: 2009թ. Ադրբեջանին վաճառվել են հիմնականում ՀԱՀ արտադրության Marauder տիպի զրահամեքենաներ, գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: