28 ապրիլի 2011 - 13:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հանրահավաքի օրը Լոռու մարզի բնակիչները կրկին չեն կարողանում ժամանել Երևան

Ապրիլի 28-ին Երևան Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի օրը չեն աշխատում Լոռու մարզի քաղաքաներից Երևան ուղևորափոխադրություն իրականացնող միկրոավտոբուսները:

Հերթական անգամ մարզային իշխանությունների, իրավապահ մարմինների, ՀՀ տրանսպորտի նախարարության խուլ անտեղյակության և անգործության պայմաններում խախտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:

Չնայած, իշխանության ամենաբարձր մակարդակում ապրիլի 27-ին հնչեցրած հայտարարությանը, թե ճանաչում են քաղաքացիների կարծիքներ արտահայտելու և հավաքների և միավորման ազատության բնականոն իրավունքները իրականում տեղի է ունենում դրանց կոպիտ սահմանափակում:

Ստեղծված իրավիճակը գնահատում ենք, որպես փաստ, այն մասին, որ որևէ հանձնառություն իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության և իրականության հետ կապ չունի և նրանք որևէ կամք չունեն մարդու իրավունքների անընդհատ խախտումները վերացնելու ուղղությամբ, հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը:

ՖՈՏՈՇԱՐՔ