30 ապրիլի 2011 - 13:14 AMT
2011թ. առաջին եռամսյակում Հայաստանում կոնյակի արտադրությունն ավելացել է 5.8 տոկոսով

2011-ի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 2906.4 հազար լիտր կոնյակ, ինչը 5.8 տոկոսով ավելի է 2010-ի նույն շրջանի ցուցանիշից (2747.7 լիտր): Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 944.5 հազար լիտր օղի, ինչը քիչ է 2010-ի հունվար-մարտից 28.9 տոկոսով: Բացի դրանից, 2011-ի հունվար-մարտին արտադրվել է 873.3 հազար լիտր գինի 2010-ի 961.4 հազար լիտրի փոխարեն (9.2 տոկոս անկում):

Միևնույն ժամանակ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 1595.9 հազար լիտր գարեջուր, ինչը 13.9 տոկոսով պակաս է 2010-ի նույն շրջանից` 1852.9 հազար լիտր: Շամպայն-գինիների արտադրությունը կրճատվել է 10.5 տոկոսով` կազմելով 48.4 հազար լիտր:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2011-ին ավելացել է 9.9 տոկոսով` կազմելով 7262.2 հազար լիտր: