30 ապրիլի 2011 - 14:06 AMT
Հայաստանում նվազել է ադամանդների և ոսկերչական իրերի արտադրությունը

2011-ի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 14 397 կարատ ադամանդ` 2010-ի նույն շրջանի 14 775 կարատի փոխարեն (2.6 տոկոս անկում): Այդ մասին հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Բացի դրանից, հաշվետու շրջանում երկրում արտադրվել են 80.4 կգ ոսկերչական իրեր 2010-ի 117.7 կգ փոխարեն: Միաժամանակ, տվյալ արտադրության մեջ անկումը 2010-ի հունվար-մարտի ցուցանիշի համեմատ կազմել է 31.7 տոկոս: