30 ապրիլի 2011 - 18:30 AMT
Արցախում քննարկվել են Հայաստանի և ԼՂՀ զինվորական դատախազությունների համագործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին: Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net –ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՊԲ շտաբի պետ Լեւոն Մնացականյանը քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին եւ այստեղ հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: