Կիպրոսի Հանրապետության կառավարությունը մտադիր է խոչընդոտել չարտերային չվերթների իրականացմանը Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի միջև: Այն կապակցությամբ, որ հունիսի 21-ին նախատեսված է չվերթերի իրականացման մեկնարկը Հյուսիսային Կիպրոսի ու Ադրբեջանմի միջև, Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը բանակցել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոնալդ Բենջամինի , Եվրահսկողության և Անվտանգ թռիչքների համաշխարհային հիմնադրամի հետ և Կիպրոսի մտահոգությունն է հայտնել այդ առնչությամբ: Խրիստոֆիասը դատապարտել է Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ավիափոխադրումների վերաբերյալ միջազգային համաձայնագրերը, գրում է Կիպրոսի Fileleftheros-ը: