Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կանցկացնի երկրորդ երկօրյա ուսումնամարզական հավաքը: Մայիսի 3-ին և 4-ին թիմը կհանգրվանի Ֆուտբոլի Ակադեմիայում: Թիմը շարունակում է նախապատրաստվել 2013թ. Եվրոպայի առաջնության Մոնտենեգրոյի հավաքականի հետ ընտրական հանդիպմանը, որը կկայանա հունիսի 7-ին:
Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`
Դարպասապահներ` Էդվարդ Հովհաննիսյան («Ուլիս»), Արսեն Պետրոսյան, Կարեն Իսրայելյան («Փյունիկ») և Կևին Դոլմաջյան («Կանն», Ֆրանսիա):
Պաշտպաններ` Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Արգիշտի Պետրոսյան («Բանանց»), Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Արտավազդ Բոյաջյան («Ուլիս»), Ալեն Հանբարձումյան («Գանձասար») և Անդրանիկ Ոսկանյան («Միկա»):
Կիսապաշտպաններ` Սարգիս Կարապետյան, Նարեկ Գյոզալյան, Դավիթ Սուջյան, Վալտեր Պողոսյան, Բենիկ Հովհաննիսյան («Բանանց»), Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Ալեքսանյան («Փյունիկ») և Աշոտ Սարդարյան («Ժարվիլլ», Ֆրանսիա):
Հարձակվողներ` Նորայր Գյոզալյան («Բանանց»), Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ»), Գևորգ Կարապետյան («Արարատ»), Էդգար Ջավագլյան (Լեհաստան):