2 մայիսի 2011 - 18:15 AMT
Մեծ Բրիտանիան հույս ունի, որ Հայաստանն ու Թուրքիան դեռ կվերադառնան Արձանագրություններին

Մեծ Բրիտանիան հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ կարձանագրվի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: «Մեզ համար կարևոր է, որպեսզի երկու պետությունները, որոնց հետ ունենք բարեկամական հարաբերություններ, դուրս գան այդ արհեստական իրավիճակից: Այսպիսի իրավիճակը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին: Շուտով Թուրքիայում ընտրություններ կլինեն, և չեմ կարծում, որ ընտրություններից առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղաշարժ կլինի, բայց հուսով եմ, որ դրանցից հետո կլինի: Եթե դա հեշտ խնդիր լիներ, ապա այն լուծված կլիներ»,- ասել է Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչը:

Նա նշել է, որ Արձանագրությունների ստորագրումն առաջընթացի կարևոր քայլ էր` հույս հայտնելով, որ կողմերը դրանց դեռ կվերադառնան:

Բրայան Ֆոլի հետ հարցազրույցի տեքստն ամբողջությամբ