«Կարին» համույթի «Յարխուշտա» պարը հաղթել է Իսպանիայում ապրիլի 26-կայացած Աշխարհի ժողովուրդների 14-րդ պարային փառատոնում «Լավագույն պար» անվանակարգում, իսկ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում գրավել է երրորդ տեղը:
Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնը տեղի է ունեցել ապրիլի 26-30-ն Իսպանիայի Պալմա դե Մալյորկա կղզում, որին այս տարի Հայաստանը ներկայացրել է «Կարին» ժողովրդական պարերի համույթը: Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնը մեծ պատմություն ունի: Փառատոնն առաջին անգամ անց է կացվել Գերմանիայի Մյունխեն քաղաքում 1985 թվականին, որին մասնակցել են 67 երկրների ներկայացուցիչներ: 1987 թվականից փառատոնը անց է կացվում Իսպանիայի Պալմա դե Մալյորկա կղզում: