3 մայիսի 2011 - 13:48 AMT
Թուրքերն ամենից քիչ հայերին են սիրում, հետո հրեաներին ու հույներին

Տնտեսական ու հասարակական հետազոտությունների հիմնադրամի (SETA) անցկացրած հարցման արդյունքներով Թուրքիայի բնակչության շուրջ 73,9 տոկոսը բացասական վերաբերմունք ունի հայերի հանդեպ: Ինչպես գրում է թուրքական «Ռադիկալը», հարցումը, որին մասնակցել է շուրջ 3040 մարդ, անց է կացվել երկրի 12 շրջաններում:

Հարցման ենթարկվածների 33,2 տոկոսը դրական է վերաբերվում արաբներին, իսկ 39 տոկոսը՝ բացասաբար: Ամերիկացիներին բացասաբար է վերաբերվում թուրքերի 64,8 տոկոսը: Իսկ երիտասարդների 40 տոկոսը դրական է վերաբերվում եվրոպացիներին, սակայն, 61 և ավելի տարեկանները հիմնականում բացասաբար են տրամադրված եվրոպացիների հանդեպ: Հարցման մասնակիցների 57,1 տոկոսը դրական է վերաբերվում ադրբեջանցիներին, 37 տոկոսը՝ չինացիներին, 31 տոկոսը՝ պարսիկներին: Հրեաներին բացասաբար է վերաբերվում 71,5 տոկոսը, հույներին՝ 67 տոկոսը, ռուսներին՝ 51,7 տոկոսը: