3 մայիսի 2011 - 14:26 AMT
Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամը կօգնի տարբեր ոլորտների 12 ընկերությունների

Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամը (ArmSEFF), որն իր աշխատանքն է սկսել կես տարի առաջ, ուսումնասիրում է տարբեր ոլորտների 12 ընկերությունների ֆինանսավորման հնարավորությունները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է միջազգային փորձագետ, ArmSEFF-ի էներգետիկ Միրոսլավ Բուրիյը: «Վեց ձեռնարկություններում արդեն անց է կացվել էներգետիկ աուդիտ, ցուցաբերվել է անվճար տեխնիկական աջակցություն, իսկ մյուս ընկերություններում նախնական վերլուծություն է կատարվում»,-հավելել է նա: Ըստ նրա, էներգախնայողության մեծ ներուժ կա սննդի, ծառայությունների ոլորտի, վերամշակող արդյունաբերության ոլորտներում, փոքր ՀԷԿ-ի, կենսագազի նախագծերում:

Մայիսի 3-ին Երևանում անցնում է սեմինար «Ինչպես օգտվել ArmSEFF տեխնիկական օգտնությունից և ֆինանսական հնարավորություններից» թեմայով:

2010-ի նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամի` ArmSEFF-ի պաշտոնական մեկնարկի շնորհանդեսը: Կայուն էներգետիկայի ֆինանսավորման առաջին երկամյա նախագծի ծավալը կազմում է 20 մլն դոլար: «Անելիք» բանկն առաջին հայկական բանկն է, որի հետ Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամը` ArmSEFF, վարկային համաձայնագիր է ստորագրել 3 մլն դոլարի չափով էներգախնայողության ոլորտը ֆինանսավորելու համար:

Այս առնչությամբ Բուրիյը հավելել է, որ ընթացիկ տարում ArmSEFF-ի գործընկերները կդառնան ևս 2-3 հայկական բանկեր: