3 մայիսի 2011 - 14:31 AMT
ՀՅ Դաշնակցության բյուրոն և ՖԱԹՀ-ը համագործակցություն են հաստատում

ՀՅԴ պատվիրակությունը, Բյուրոյի անդամ, Կենտրոնական Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, Ռամալլահում հանդիպում է ունեցել Պաղեստինյան ինքնավարության ՖԱԹՀ կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնց գլխավորել է ՖԱԹՀ Կենտրոնական կոմիտեի և Պաղեստինի օրենսդիր խորհրդի անդամ Նաբիլ Շաաթը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-պաղեստինյան հարաբերությունները, միջազգային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, նաև միջկուսակցական հարցեր:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց դոկտոր Շաաթին Հայաստանին և հայերին վերաբերող հարցերի նկատմամբ շարունակական հետաքրքրության և փոխըմբռնման համար, հաղորդում է ՀՅԴ մամլո դիվանը: